Հրապարակվել է Սահմանադրության նախագծի ամբողջական տարբերակը

19:04, 4 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրության 1-15-րդ գլուխների նախագծի նախնական տարբերակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սահմանադրության նշված գլուխների նախագծի նախնական տարբերակը հանրային քննարկումների համար հրապարակվել է՝ տեղադրվելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում: Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարող են ուղարկվել հանձնաժողովի քարտուղարությանը՝ handznajoghovi-qartugharutyun@moj.am էլեկտրոնային հասցեով: 


© 2009 ARMENPRESS.am