Կեսարիայի 300-ամյա հայկական վանքն ավերակների է վերածվում Թուրքիայում

12:17, 4 Օգոստոս, 2015

ԿԵՍԱՐԻԱ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող Թոմարզա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին 300-ամյա վանքն ավեր վիճակում է: Երբեմնի կանգուն վանքից ընդամենը մի քանի քանդված պատ է մնացել, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական The Hurriyet Daily News պարբերականը:

Մարիամ Աստվածածնին նվիրված հայկական վանքը ուխտագնացության կարևոր վայր է եղել: Վանքին կից ժամանակին գործել է Գրիգորյան հայկական հոգևոր դպրոցը: Այնտեղ է հյուրընկալել բրիտանացի հայտնի ճանապարհորդ, հնագետ և գրող Գերտրուդ Բելին:

1915 թվականի Հայոց ցեղասպանության տարիներին այն թալանվել և լքվել է: Մի խումբ հայ վանականներ փորձել են վերականգնել եկեղեցին՝ չնայած մեծ վնասներին, սակայն դա նրանց չի հաջողվել:


© 2009 ARMENPRESS.am