ԱՄՆ-ում կրկեսային վրանածածկույթի քանդվելուց ավելի քան 20 մարդ Է տուժել

11:21, 4 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում կրկեսային վրանածածկույթի քանդվելուց վիրավորների թիվը հասել Է 22-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Միջադեպը տեղի Է ունեցել Նյու Հեմփշիրի նահանգի Լանկաստեր քաղաքում սաստիկ փոթորկի ժամանակ: Ավելի վաղ հաղորդվել Էր երկու զոհվածների եւ 15 վիրավորների մասին: 

Տեղի ոստիկանության տվյալներով՝ վրանածածկույթն ընկել Է ներկայացման ժամանակ, որին ներկա Է եղել շուրջ 100 մարդ: Երկու զոհվածներն Էլ եղել են ներկայացման հանդիսականներ: Տեղի իշխանությունները հետեւում են իրադրության զարգացմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am