Նիդեռլանդներում շինարարական երկու ամբարձիչներ ընկել են տների վրա

10:57, 4 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդների արեւելքի Ալֆեն ան դեն Ռեյն քաղաքում կամրջի վերակառուցման համար աշխատող երկու ամբարձիչներն ընկել են մոտակա տների վրա, ինչի հետեւանքով տուժել Է  20 մարդ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով France-Presse-ին:

«Երկու ամբարձիչները եւ երթեւեկելի մասի հատվածը, որը դրանք տեղափոխում Էին, ընկել են հինգ տների վրա»,- գործակալությանը պատմել Է հրշեջ ծառայության ներկայացուցիչ Տոն Կուտը:    

Հաղորդվում Է, որ փլվածքների տակից հանել են մեկ մարդու, նրան տարել են հիվանդանոց: Որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Ամբարձիչները տեղակայվել Էին կցանավերի վրա եւ զբաղվում Էին Ջուլիանա թագուհու կամրջի վերակառուցմամբ: Մեքենաներից մեկը քանդվել Է, լրացուցիչ բեռնվածություն ստանալով՝ հավասարակշռությունը կորցրել Է նաեւ երկրորդ ամբարձիչը:


© 2009 ARMENPRESS.am