Վայոց ձորում օձի խայթոցից 47-ամյա քաղաքացի է թունավորվել

10:54, 4 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի  մարզի Արենի գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Հ. Գ.-ն օգոստոսի 4-ին` ժամը 09.50-ին, օձի խայթոցից թունավորմամբ տեղափոխվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: 


© 2009 ARMENPRESS.am