Դոնբասը եւ Կիեւը չկարողացան համաձայնեցնել գլխավոր փաստաթուղթը

10:25, 4 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի իրադրության կարգավորման շփման խումբը Մինսկում կայացած բազմաժամ բանակցությունների ընթացքում այդպես էլ չկարողացավ համաձայնեցնել գլխավոր փաստաթուղթը, որին սպասում էին այդ հանդիպումից՝ մինչեւ 100 միլիմետր տրամագծով հատուկ տեսակների սպառազինությունների ու տանկերի հետքաշման մասին համաձայնագիրը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Շփման խմբի ու նրա ենթախմբերի ավելի քան 12-ժամյա բանակցությունների ընթացքում լրագրողները հակասական տեղեկատվություն էին ստանում տարբեր աղբյուրներից: Տարբեր պահերի հաղորդվում էր թե այն մասին, որ կողմերը մոտ են փաստաթղթի ստորագրմանը, թե այն մասին, որ բանակցությունները տապալվել են:

Արդյունքում՝ կեսգիշերից հետո որոշվել է, որ անվտանգության հարցերի ենթախումբը աշխատանքը կշարունակի օգոստոսի 4-ին եւ կփորձի, այնուամենայնիվ, համաձայնեցնել փաստաթղթի նախագիծը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am