Քրդերը Մոնպելյեում բողոքի ակցիա են անցկացրել թուրքական ռմբակոծումների դեմ

21:59, 3 Օգոստոս, 2015

ՄՈՆՊԵԼՅԵ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական Մոնպելյե քաղաքում տեղի քրդական համայնքը հավաքվել է քաղաքապետարանի շենքի առջև` իր բողոքն արտահայտելով Թուրքիայի կողմից քրդերի նկատմամբ կիրառվող հալածանքների դեմ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, Մոնպելյեի քրդերը պահանջել են տեղական իշխանություններից արձագանքել թուրքական իշխանությունների կողմից իրենց հայրենակիցների նկատմամբ տևական ժամանակ շարունակվող բռնություններին:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Թուրքիան ռմբակոծում է Իրաքի քրդաբնակ հյուսիսային հատվածները, սակայն միջազգային մամուլում այդ փաստը մեկնաբանում է իրեն ձեռնտու ոճով՝ իբր ռմբակոծությունն ուղղված է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ:


© 2009 ARMENPRESS.am