Մադրիդում բացվել է Ջեյմս Բոնդին նվիրված ցուցահանդեսը

21:12, 3 Օգոստոս, 2015

ՄԱԴՐԻԴ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդում կայացել է «50 տարի Ջեյմս Բոնդի ոճով» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը, որտեղ ներկայացվել են հանրահայտ Ջեյմս Բոնդի կերպարի իրերը, նկարները, մեքենաները, զենքերն ու հագուստը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Espanarusa-ն, ցուցահանդեսին ներկայացվել են նաեւ իրեր Բոնդի մասին նոր ֆիլմից` «Spectre»-ից, որի պրեմիերան կկայանա այս տարվա հոկտեմբերին: Ֆիլմի թրեյլերն արդեն համացանցում է, գլխավոր դերում կրկին Դենիել Քրեգն է:

Նմանատիպ ցուցահանդեսներ արդեն կայացել են Լոնդնում, Շանհայում, Տորոնտոյում, Մելբուրնում, Մոսկվայում եւ Ռոտերդամում: Մադրիդում ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ օգոստոսի 30-ը:


© 2009 ARMENPRESS.am