Հնդկաստանում հեղեղների հետևանքով զոհվածների թիվը հասել է 53-ի

15:36, 2 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի արևմուտքում վերջին օրերին չդադարող հեղեղների հետևանքով զոհվածների թիվը հասել է 53-ի: «Գուջարդ նահանգում հունիսի  26-ից մինչ այժմ մահացածների թիվը հասել է հիսուներեքի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն,նահանգային իշխանության ներկայացուցիչների խոսքերն է մեջբերել «Ֆրանս Պրես» գործակալությունը:  

Սեզոնային չդադարող անձրևները դարձել են էլեկտրաէներգիայի անջատման, բազմաթիվ սողանքների, ինչպես նաև տրանսպորտային երթևեկության խախտման պատճառ: Նահանգային իշխանություններն անցնող շաբաթվա ընթացքում տարհանել են ավելի քան տասը հազար մարդու: Տարածաշրջանում շուրջօրյա հերթապահություն են իրականացնում փրկարար ծառայությունները:


© 2009 ARMENPRESS.am