Հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Անուշավան գյուղում

12:21, 2 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակրագ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 2-ին` ժամը 09.08-ին, տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Անուշավան գյուղի թիվ 31 փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է պահեստավորված անասնակեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ  տարածքային կառավարման և արտակրագ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.35-ին, մարվել՝ 10.13-ին: Ջերմահարվել է անասնագոմի ծածկը (20 քմ) և ներսում այրվել` մոտ 60 հակ անասնակեր: Հրշեջ-փրկարարները անասնագոմից դուրս են բերել 2 գլուխ անասուն:


© 2009 ARMENPRESS.am