Հալեպում հայ է վիրավորվել

21:30, 1 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաշատ Հալեպում հուլիսի 31-ին հրթիռի պայթյունից հայ է վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Գանձասար» թերթի խմբագրությունից: Վիրավորը Ջորջ Ուրֆալյանն է, ով սիրիական ՍԱՆԱ գործակալության լուսանկարիչն է: Դեպքը տեղի է ունեցել ալ Ռաշիդին թաղամասում լրատվական աշխատանքներն իրականացնելու ժամանակ: Նաև վիրավորվել են սիրիական հեռուստակայանի երկու աշխատակիցներ՝ Շադի Հելուեն և Ֆադի Խարուֆը:

Հալեպ քաղաքը 2012թ. ամառվանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված տասնյակ խմբավորումների բախումների թիրախում: Բախումներն այնտեղ մինչև օրս շարունակվում են: Քաղաքի արևմտյան թաղամասերը գտնվում են կառավարական ուժերի, իսկ արևելյան թաղամասերը` զինված խմբավորումների հսկողության տակ:

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am