Էբոլայի դեմ նոր պատվաստանյութը արձանագրել է 100 տոկոս արդյունք

18:12, 1 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական «Լանցետ» ամսագրում տպագրված հոդվածը վկայում է, որ 2015 թվականից ի վեր Գվինեայում էբոլայի դեմ պատվաստված 4 հազար 123 մարդ զերծ է մնացել մահացու վարակից: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Popular Science պարբերականը: «Սա անչափ նշանակալի քայլ է առաջ», - ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Մարգագեթ  Չանը: Այնուամենայնիվ, նա և իր գործընկերները հավաստում են, որ սրանք նախնական տվյալներ են և աշխատանքները պետք է դեռ շարունակվեն:

Այս համատեղ հետազոտությունը կատարվել է ԱՀԿ, Գվինեայի առողջապահության նախարարության, Բժիշկներն առանց սահմանի, Նորվեգիայի Հասարակական առողջապահության ինստիտուտի և Epicentre հետազոտական կենտրոնի համատեղ ջանքերով:


© 2009 ARMENPRESS.am