Հայաստանը ՀԷՑ-ում աուդիտ անելու նպատակով ռուսական կողմին է ներկայացրել չորս կազմակերպության անուն

18:00, 1 Օգոստոս, 2015

ԳՅՈՒՄՐԻ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :  ՀՀ կառավարությունը  ՀԷՑ-ում միջազգային աուդիտ  անցկացնելու նպատակով 4 խոշոր կազմակերպությունների ցանկը հուլիսի 31-ին ներկայացրել է ռուսական կողմին:  Դեռ չի որոշվել, թե դրանցից որին կպատվիրվի աուդիտը: Այս մասին օգոստոսի 1-ին Գյումրիում լրագրողներին տեղեկացրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Կա չորս միջազգային կազմակերպություն: Մենք դրանց ցանկն ուղղարկել ենք ռուսական կողմին« որպեսզի նրանց կարծիքը ևս իմանանք: Ուզում ենք, որ այդ աուդիտը լինի թափանցիկ ու ազնիվ, որպեսզի այն բոլոր հարցերը, որ կա հասարակության մեջ, աուդիտը վեր հանի: Հասարակությունը կտեղեկանա արդյունքների մասին: Ամեն ինչ պետք է լինի ազնիվ ու թափանցիկ»«- ասաց վարչապետը:

Էլեկտրաէներգիայի սակագինը 6,93 դրամով թանկացնելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ընդունած որոշումից հետո տեղի ունեցան բողոքի ակցիաներ: Այնուհետև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀԵՑ-ում աուդիտ անցկացնելու որոշման մասին: Դրանից հետո որոշում էր կայացվել նաև, որ մինչև աուդիտի ավարտը` կառավարությունը սակագնի թանկացումը կվերցնի իր վրա:

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am