ՌԴ սպորտի նախարարն ուղերձ է հղել Համահայկական ամառային 6-րդ խաղերի առթիվ

17:59, 1 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Վիտալի Մուտկոն ողջույնի ուղերձ է հղել Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մամուլի ծառայությունից, ուղերձում մասնավորապես նշված է. «Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարության և անձամբ իմ անունից ողջունում եմ Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին։

Նմանատիպ մասշտաբային մարզական տոնի կազմակերպումը զգալի ներդրում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ժողովրդականացման գործում։

Համոզված եմ, որ Համահայկական խաղերի անցկացումը հետագայում ևս կշարունակի նպաստել բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանն ու հայ ժողովրդի միավորմանը՝ ամբողջ աշխարհում։

Այսօր Ռուսաստանն ու Հայաստանը սերտ համագործակցում են բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝  ֆիզիկական կուլտուրայի և սպորտի։ Ծաղկաձորի Գլխավոր Մարզահամալիրը արժանիորեն հիմք է դարձել վերոգրյալի համար։

Համահայկական ամառային 6-րդ խաղերի բոլոր կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին մաղթում եմ քաջառողջություն, հաջողություն և մարզական մեծ նվաճումներ»։ 


© 2009 ARMENPRESS.am