Վրաստանում ՆԳՆ նոր ղեկավար է նշանակվել
16:59, 1 Օգոստոս, 2015ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ներքին գործերի նախարարության ղեկավար է նշանակվել Գեորգի Մղեբրիշվիլին, ով ավելի վաղ զբաղեցնում էր պատիժների իրագործման եւ պրոբացիայի նախարարի պաշտոնը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հաղորդում է «Գրուզիա Online» լրատվական գործակալությունը, լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Վարչապետն ասել է, որ «Գեորգի Մղեբրիշվիլին պատիժների իրագործման եւ պրոբացիայի լավ նախարար է եղել, նա նախարարությունում հաջող բարեփոխումներ է իրականացրել»:
«Վստահ եմ, որ Գեորգի Մղեբրիշվիլին արդյունավետ կաշխատի ՆԳՆ ղեկավարի պաշտոնում», -նշել է Ղարիբաշվիլին:
© 2009 ARMENPRESS.am