Քիմ Քարդաշյանի մայրն ամուսնանում է իրենից 25 տարի փոքր ընկերոջ հետ

22:04, 31 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի մայրը` Քրիս Ջեները պատրաստվում է կրկին ամուսնանալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` okmagazine.com-ը գրում է, որ 59-ամյա Քրիս Ջեների ընտրյալը 34-ամյա ընկեր Քորի Գեմբլն է:

«Նա երջանկացնում է Քրիսին: Քորին մտադիր է նրան առաջարկություն անել որևէ էկզոտիկ վայրում», - ասել է ամսագրի աղբյուրը` նշելով, որ հարսանիքը շքեղ կանցնի: 


© 2009 ARMENPRESS.am