Արգենտինացի պատմաբանները կքննարկեն Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման հարցը

13:11, 31 Հուլիս, 2015

ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 31 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինացի պատմաբանների եւ ՀՅԴ Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախմբի նախաձեռնությամբ Բուենոս Այրեսում օգոստոսի 5-ին կկայանա գիտաժողով` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախմբից, «Հիշողություն, ճշմարտություն, արդարություն եւ հատուցում» խորագրով գիտաժողովի ժամանակ արգենտինացի պատմաբաններ Արիել Կրեսպոն, Էդգարդո Ֆորման, Կարլոս Ռոզանսկոն, Խոսե Պաբլո Ֆեյնմանն ու Ռաուլ Զաֆարոնին կքննարկեն ինչպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, այնպես էլ հատուցման եւ հետեւանքների վերացման խնդիրը:


© 2009 ARMENPRESS.am