Բուենոս Այրեսում կկայանա Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ

12:06, 31 Հուլիս, 2015

ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 31 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուենոս Այրեսի «Սան Մարտին» թատրոնում օգոստոսի 1-ին կկայանա դասական համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Արգենտինայի հանձնախմբից, համերգի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի, Մորիս Ռավելի եւ Կլոդ Դեբյուսիի ստեղծագործությունները: 


© 2009 ARMENPRESS.am