«Բորուսիա»-ն հաղթեց Եվրոպայի լիգայի առաջին խաղում. Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ

10:05, 31 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ն հաղթեց ավստրիական «Վոլֆսբերգ»-ին:

Դորտմունդիցներին հաջողվեց հանդիպման հաշիվը բացել խաղի 14-րդ րոպեին, երբ Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանից  ստանալով գնդակը` գոլի հեղինակ դարձավ Յոնաս Հոֆմանը: Հետագայում դորտմունդցիներին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը, և առաջին խաղում «Բորուսիա»-ն հաղթեց նվազագույն հաշվով:


© 2009 ARMENPRESS.am