Հայկական ԱԷԿ-ի համար սարքավորումները ձեռք կբերվեն արագացված կարգով

17:20, 30 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ատոմային էլեկտրակայանի համար կառավարությունը  սարքավորումների հերթական խմբաքանակը ձեռք կբերի արագացված կարգով՝ առանց մրցույթի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության` հուլիսի 30-ի նիստում: 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշեց, որ 2015 թվականի համար սարքավորումների գնումների ցանկում ներառվել են ԱԷԿ-ի՝ աշխատանքային վիճակում պահպանելու համար նախատեսված սարքավորումները: Նախարարի խոսքով՝ մրցույթից հրաժարվելը պայմանավորված է նրանով, որ սարքավորումների մի մասը մշակվել է հատուկ հայկական ԱԷԿ-ի համար՝ հաշվի առնելով եղանակային պայմանները:

Այդ սարքավորումների ու նյութերի գնումը կազմում է ԱԷԿ-ի պահպանման ծախսերի 16 տոկոսը` առանց վառելիքի:


© 2009 ARMENPRESS.am