Թոմ Քրուզը պատմել Է «Առաքելությունն անիրագործելի Է-6» ֆիլմի վրա աշխատանքն սկսվելու մասին

17:01, 30 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան հռչակավոր դերասան Թոմ Քրուզը հաղորդել Է «Առաքելությունն անիրագործելի Է» սուր սյուժեով մարտաֆիլմի վեցերորդ մասի վրա աշխատանքն սկսվելու մասին:

«Այժմ մենք սկսում ենք աշխատել դրա վրա: Ֆիլմի նկարահանումները, հնարավոր Է, սկսվեն հաջորդ ամառ»,- հայտարարել Է դերասանը The Daily Show ծրագրի վարող Ջոն Ստյուարտին՝ պատասխանելով մարտաֆիլմի հնարավոր շարունակման մասին հարցին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Կինոնկարի վերաբերյալ այլ մանրամասնություններ դերասանը չի հայտնել:      

Ռեժիսոր Բրայան Դե Պալմայի «Առաքելությունն անիրագործելի Է» առաջին ֆիլմն Էկրաններ Է բարձրացել 1996 թվականին: 2015 թվականին սպասվում Է մարտաֆիլմի հինգերորդ մասի՝ «Առաքելությունն անիրագործելի Է. Վտարակների ցեղախումբը» ժապավենի թողարկումը, որի ռեժիսոր Է հանդես եկել Քրիստոֆեր Մակքուորին: Կինոնկարի համաշխարհային պրեմիերան կկայանա 2015 թվականի հուլիսի 30-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am