Facebook-ի եկամուտները կազմել են 4,04 միլիարդ դոլար

15:47, 30 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Facebook ինտերնետ-ընկերության եկամուտներն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում կազմել են 4,04 միլիարդ դոլար: Այս մասին ասված Է ֆիրմայի եռամսյակային հաշվետվությունում,  տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս արդյունքը գերազանցում Է անկախ վերլուծաբանների սպասումները, որոնք եկամուտների մակարդակը կանխատեսել Էին 3,99 միլիտարդ դոլարի չափով:

Facebook ցանցի օգտատերերի քանակն աճել Է 13 տոկոսով եւ հասել 1,49 միլիարդի: Այս մասին ասված Է Միացյալ Նահանգների համանուն իանտերնետ-ընկերության եռամսյակային հաշվետվությունում, որը հրապարակվել Է հուլիսի 29-ին:  

Ամեն օր սոցցանցից ակտիվորեն 968 միլիոն մարդ Է օգտվում գործնականում ամբողջ աշխարհում: Այս ցուցանիշն անցյալ տարվա նույն ցուցանիշի համեմատությամբ մեծացել Է 17 տոկոսով: Անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ ցուցանիշների աճը կազմել Է 39 տոկոս: Շատ բանով այն ապահովվել Է շարժական սարքերի կողմից օգտագործվող հավելվածների համար գովազդի վաճառքից:

Facebook-ի ընդհանուր կորպորատիվ արժեքը գերազանցում Է 250 միլիարդ դոլարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am