Շավարշ Քոչարյանը ԵՄ-ի հետ նոր բանակցությունների համար կարևորում է բոլոր պետությունների համաձայնությունը

15:19, 30 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղեկալ Շավարշ Քոչարյանը դրական է գնահատում ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա փուլը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Քոչարյանն անդրադարձավ ԵՄ-ի հետ նոր քաղաքական համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու մանդատի ստացման հարցին: «Որպեսզի այդ մանդատը ստանանք՝ անհրաժեշտ է ԵՄ անդամ բոլոր երկրների համաձայնությունը: Դա բյուրոկրատական առումով ժամանակատար է: Այդ մանդատը ստանալուց հետո արդեն բանակցող թիմը կարող է հստակորեն մտնել բանակցությունների մեջ»,- ասաց փոխարտգործնախարարը: Հարցին՝ հնարավոր է կա պետություն, որ դեմ է այդ մանդատին՝ Քոչարյանը նշեց, որ չի կարծում:

2015 թվականի մայիսի Եվրահանձնաժողովն ընդունել է Եվրամիության բանակցային խմբին Հայաստանի հետ շրջանակային նոր համաձայնության շուրջ բանակցությունների համար նոր մանդատ տրամադրելու առաջարկը։

 



© 2009 ARMENPRESS.am