ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասերը ճնշել են հակառակորդի ակտիվությունը

09:42, 30 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած առաջնային գծում արձանագրվել է լարվածության թուլացում, այնուամենայնիվ,  հուլիսի 29-ին և լույս 30-ի գիշերը հակառակորդի կողմից շարունակվել է խախտվել հրադադարի պահպանման ռեժիմը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, նշված ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, ինչպես նաև 60 միլիմետրանոց ականանետերից (60 արկ) և ՌՊԳ-7 (2 արկ) ու ՀԱՆ-17 (51 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել են ավելի քան 1600 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի համարժեք պատասխան գործողությունների արդյունքում`հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:


© 2009 ARMENPRESS.am