«Happy Birthday to You» երգը հավանբար դուրս կգա հեղինակային իրավունքի դաշտից

20:31, 29 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի «Happy Birthday to You» երգը 1922թ-ից չի գտնվում հեղինակային իրավունքի օրենսդրության պաշտպանության ներքո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդուհանդերձ, երգի իրավատեր «Warner Music Group»-ը տարեկան ստանում է մոտ 2 միլիոն դորար՝ ֆիլմերում և հաղորդումներում երգի հնչեցման համար:

Ամերիկացի ռեժիսոր Ջենիֆեր Նիլսոնի իրավաբանները հայտնաբերել են ապացույցներ, որոնք թույլ են տալիս հաստատել, որ «Happy Birthday to You» երգն այլևս հեղինակային իրավունքի օրենսդրության պաշտպանության առարկա չէ: Ռեժիսորը դատի էր տվել երգի իրավատերներին այն բանից հետո, երբ 2013թ.-ին նրան ստիպել էին վճարել 1,5 հազար դոլար՝ երգը «Happy Birthday» վավերագրական ֆիլմում հնչեցնելու համար:

Այն, որ «Happy Birthday to You» երգը 1922թ-ից չի գտնվում հեղինակային իրավունքի դաշտում, հայտնաբերել են ռեժիսորի իրավաբանները, ովքեր հրապարակել են այս տվյալները հուլիսի 29-ին տեղի ունեցած դատական լսումներին:


© 2009 ARMENPRESS.am