PKK-ն երեք թուրք զինծառայողի է վիրավորել

14:16, 29 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկները չեն դադարում ահաբեկչական գործողություններ իրականացնել թուրք իրավապահ մարմինների նկատմամբ: Քուրդ զինյալների նոր հարձակման հետևանքով տուժել են մեկ ենթասպա և երկու զինվոր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, քուրդ զինյալների հարձակումները տեղի են ունեցել տաբեր վայրերում:

Էրզրումի Հորասան գավառում ենթասպա Նազիմ Ալթունը ենթարկվել է PKK-ի զինյալների կողմից հարձակման, վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց:

Մյուս հարձակումը քրդերը գործել են Բայազետում: PKK-ի կողմից արձակված ռումբի հետևանքով վիրավորվել է երկու զինվոր: Նրանք ևս տեղափոխվել են հիվանդանոց:

Թուրք իրավապահ մարմինները լայնածավալ գործողություններ են սկսել քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով:


© 2009 ARMENPRESS.am