Դեմիրթաշը կդիմի մեջլիսին իր կուսակցականների անձեռնամխելիությունը հանելու համար

17:06, 28 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ իր գլխավորած քաղաքական ուժը դիմելու է մեջլիսին կուսակցության 80 պատգամավորներին անձեռնամխելիությունից զրկելու պահանջով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

«Կուսկացությունները բացում և փակում է ժողովուրդը: Այսօր մեզ 13 տոկոս ձայն տվողները վաղը կարող է ընդամնեը 1 տոկոս տան, ինչը մենք հարգանքով կընդունենք և կուսակցությունը փակված կհամարենք: Անձեռնամխելիությո՞ւն եք ասում. մենք մեր ընկեր 80 պատգամավորի հետ մեր անձեռնամխելիությունը հանելու նպատակով վաղը դիմում կներկայացնենք մեջլիս: Եթե դուք էլ չեք վախենում, դուք էլ մեզ հետ միասին հանեք ձեր անձեռնամխելիությունը»,- ասել է Դեմիրթաշը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական խորհրդարանին կոչ է արել պատգամավորական անձեռնմխելիությունից եւ մանդատից զրկել այն քուրդ քաղաքական գործիչներին, ովքեր, նրա կարծիքով, կապված են ահաբեկչական խմբավորումների հետ (PKK): Բացառելով քրդերի հետ բանակցությունների հնարավորությունը` Էրդողանն ասել է. «Մենք չենք կարող շարունակել խաղաղ բանակցությունները նրանց հետ, ովքեր սպառնում են մեր ազգային միասնությանն ու եղբայրությանը»:


© 2009 ARMENPRESS.am