Հանրապետությունում արտադրվել է 263 հազար տոննա բանջարեղեն և 161 հազար տոննա պտուղ

15:53, 28 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում շարունակվում են գյուղատնտեսական մթերքների բերքահավաքի աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հուլիսի 28-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, արտադրվել է շուրջ 263 հազար տոննա բանջարեղենի համախառն բերք, որից շուրջ 68 հազար տոննա լոլիկ:

Հանրապետությունում արտադրվել են նաև ավելի քան 70 հազար տոննա բոստանային մշակաբույսեր (սեխ, ձմերուկ) և շուրջ 76 հազար տոննա կարտոֆիլ: Հուլիսի 28-ի դրությամբ` օպերատիվ տվյալներով, արտադրվել է նաև շուրջ 161 հազար տոննա պտղի և հատապտղի համախառն բերք, այդ թվում` շուրջ 103 հազար տոննա ծիրանի համախառն բերք, որը 2013 թվականի ցուցանիշը գերազանցում է ավելի քան 14 հազար տոննայով:


© 2009 ARMENPRESS.am