ԱՄՆ-ում վախճանվել Է կին գրող Էնն Ռուլը

14:07, 28 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիեթլ քաղաքի (Վաշինգտոնի նահանգ) հիվանդանոցում 83 տարեկան հասակում վախճանվել Է ամերիկացի հայտնի կին գրող, քրեական վեպերի հեղինակ Էնն Ռուլը: Մահը վրա Է հասել հուլիսի 25-ին, սակայն դրա մասին հաղորդումն ԱՄՆ-ի զանգվածային լրատվամիջոցներն ստացել են սոսկ հուլիսի 27-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գրողի դստեր՝ Լեսլի Ռուլի խոսքով՝ իր մայրը մահացել Է առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրիների պատճառով, ներառյալ սրտի հիվանդությունը:   

Էնն Ռուլը լայն հռչակ Է ձեռք բերել 1980 թվականին իր առաջին՝ «Անծանոթը կողքիս» գրքի լույս տեսնելուց հետո՝ սերիական մարդասպան Թեդ Բանդիի մասին: Հիմնված Է իրական իրադարձությունների վրա, այն կրել Է ինքնակենսագրական բնույթ: Գրողի ստեղծագործությունը ներառում Է 30 քերական վեպեր, հիմնված ամերիկյան իրականության պատմությունների վրա: Դրանցից շատերը դարձել են բեստսելլերներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am