Արթուր Սարկիսովը վնասվածք է ստացել

11:13, 28 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, ռուսական «Վոլգա» ակումբի ֆուտբոլիստ Արթուր Սարկիսովը սրունքի վնասվածք է ստացել:

«Արթուր Սարկիսովը սրունքի թաթի վնասվածք ստացավ, ես լիահույս եմ, որ նրան կհաջողվի շուտափույթ ապաքինվել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Վոլգա»-ի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի խոսքերը մեջ է բերում ակումբի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 4-րդ տուրի խաղում «Վոլգա»-ն հանդիպել էր «Սկա Էներգիա»-ի հետ: Հենց այդ խաղում էլ Սարկիսովը ստացել էր վնասվածքը:


© 2009 ARMENPRESS.am