Թալիբները 80 գյուղ են գրավել Աֆղանստանի հյուսիսում

11:01, 28 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» շարժան գրոհայիններն 80 գյուղ են վերահսկողության տակ վերցրել Աֆղանստանի Քունդուզի հյուսիսային նահանգում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ն, այս մասին հաղորդել Է TOLOnews լրատվական գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ թալիբների հարձակման հետեւանքով զոհվել Է 14 խաղաղ բնակիչ, շատերը վիրավորվել են: Հարյուրավոր ընտանիքներ հարկադրված են եղել լքելու իրենց տները եւ փախչելու նահանգի՝ ավելի հանգիստ շրջաններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am