«Բարսելոնա»-ն տուգանվել է 66 հազար եվրոյով

10:47, 28 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ն տուգանվել է 66 հազար եվրոյով` Իսպանիայի գավաթի եզրափակչում Բիլբաոյի «Ատլետիկո»-ի դեմ խաղում երկրպագուների անվայել պահվածքի պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները:

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հատուկ հանձնաժողովը կատալոնական «Բարսելոնա»-ին տուգանել է 6 հազար եվրոյով այն բանի համար, որ երկրպագուները գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում սուլել են Իսպանիայի ազգային օրհներգի ժամանակ, ինչպես նաև 60 հազար եվրոյով` անվտանգության հետ կապված խնդիրների համար: Կատալոնական ԶԼՄ-ները գրում են, որ «Բարսելոնա»-ն  որոշումը ճիշտ չի համարում:

Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը կայացել է Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում, որտեղ 3-1 հաշվով հաղթել էր կատալոնական ակումբը:


© 2009 ARMENPRESS.am