Ոստիկանությունը «Skype»-ով կպատասխանի քաղաքացիների հարցերին

11:30, 27 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտերկրի մեր հայրենակիցները «Skype»-ի միջոցով հուլիսի 28-ին, Երևանի ժամանակով ժամը 11-13-ը, կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, հարցեր կարելի է ուղղել, մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն է Armenian Police, հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, qartugharutyun@police.am էլեկտրոնային հասցեներին:


© 2009 ARMENPRESS.am