Հայ հրաձիգներն ավարտեցին ելույթները Եվրոպայի առաջնությունում

10:24, 27 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովենիայի Մարիբոր քաղաքում ավարտվեց հրաձգության Եվրոպայի առաջնությունը, որին Հայատանը ներակայցել էր 4 մարզիկով: Մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան Հրաչիկ Բաբայանը և Զավեն Իգիթյանը:  50մ, հրացան պառկած դիրքից, 60 կրակոց երիտասարդների վարժությունում Հրաչ Բաբայանը խոցել է 613,9 միավոր և 51 մրցակցից գրավել 33-րդ տեղը:

50մ, ազատ ոճի ատրճանակ, 60 կրակոց երիտասարդների պայքարում Զավեն Իգիթյանը հաջող մեկնարկեց, նա նախ ընթանում էր 1-ին հորիզոնականում, ապա թվում էր, թե տեղ կգտնի եզրախակիչ 8-ում, սակայն վերջին 20 կրակոցներում կտրուկ անկում նկատվեց, և վերջնական արդյունքում խոցեց 536 միավոր ու 36 մրցակցից գրավեց 12-րդ տեղը: 50մ, հրացան  3 դիրքից, 3X40 կրակոց տղամարդկանց վարժությունում Քրիստիան Լաուերը  խոցել է 1146 միավոր և 61 մրցակցից գրավել` 55-րդ տեղը:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին հրաձգության ֆեդերացիայից:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին մեկնարկել էր հրաձգության Եվրոպայի առաջնությունը` գնդակային (25մ, 50մ, 300մ) և ստենդային հրաձգությունից: Հայաստանը ներկայացնում էին հրացան ձևում Հրաչիկ Բաբայանը, Քրիստիան և Իրինա Լաուերները, իսկ ատրճանակ ձևում Զավեն Իգիթյանը: Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:


© 2009 ARMENPRESS.am