Էրդողանն ու Դավութօղլուն հանդիպել են

17:27, 25 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ծավալված ահաբեկչական մեծ ալիքից հետո երկրի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թարաբյայի պալատում ընդունել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը:

Էրդողանն ու Դավութօղլուն կքննարկեն երկրում ձեռնարկվող հակաահաբեկչական գործողությունների հարցը: Ավելի ուշ նրանք կընդունեն Գլխավոր շտաբի պետք Նեջդեթ Օզելին:


© 2009 ARMENPRESS.am