Բելգիայի Ներկայացուցիչների պալատում Ցեղասպանության բանաձևի քվեարկությունն ուշանում է

21:18, 23 Հուլիս, 2015

ԲՐՅՈՒՍԵԼ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկությունը, որը նախատեսված էր հուլիսի 23-ին` Երևանի ժամանակով 20:00-ին, հնարավոր է տեղի ունենա այսօր ավելի ուշ կամ հուլիսի 24-ին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին հայտնում է Եվրոպայի Հայ դատի գրասենյակի թվիթերյան էջը:  

Քվեարկության ուշացումը կապված է Ներկայացուցիչների պալատում օրակարգային հարցերի քննարկումների ձգձգման հետ:   

Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձի քննարկումը տեղի էր ունեցել հուլիսի 22-ին:

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 7-ին կողմ է քվեարկել Բելգիայի կառավարության` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևինախագծին` այն փոխանցելով Ներկայացուցիչների պալատի քննարկմանը: Այն կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հաշտեցնել հայ և թուրք ժողովուրդներին` «համընդհանուր պայծառ ապագայի հույսով»:

Բելգիայի կառավարությունից բացի, Հայոց ցեղասպանության բանաձևերի նախագծեր էիններկայացրել նաև ընդդիմադիր երեք կուսակցությունները, որոնք սակայն չընդունվեցին: Ավելի ուշ՝  հուլիսի 16-ին, Հայ դատի Բելգիայի հանձնախումբը և Բելգիայի ասորական դաշնությունըմտահոգություն են հայտնել այդ երկրի Ներկայացուցիչների պալատում ներկայացված՝ Հայոցցեղասպանության ճանաչման բանաձևի մի քանի կետերի վերաբերյալ:

Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը հունիսի 18-ին Ներկայացուցիչների պալատի լիագումարնիստում կառավարության և իր անունից ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բելգիայիխորհրդարանն 1998 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել Վերինպալատի (Սենատի) մակարդակով: 

 


© 2009 ARMENPRESS.am