Այս տարի հունիսը դարձել Է Երկրագնդի վրա ամենաշոգը վերջին 135 տարվա ընթացքում

10:29, 21 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա ամռան առաջին ամիսը գերազանիցել Է ամենաբարձր միջին ջերմաստիճանի ռեկորդն ավելի քան հարյուրամյակի ընթացքում, ասված Է Միացյալ Նահանգների Օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության զեկույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«2015 թվականի հունիսին ցամաքում եւ օվկիանոսի մակերեւույթին գլոբալ միջին ջերմաստիճանը դարձել Է այդ ամսվա համար ամենաբարձրը 1880 թվականից ի վեր, երբ սկսվել Է համակարգված դիտարկումը»,- ասված Է զեկույցում:

Այս տարի հունիսի ջերմաստիճանը 20-րդ դարի համար բնորոշ միջին ջերմաստիճանը գերազանցել Է ըստ Ցելսիուսի 0,88 աստիճանով:

Վարչությունում հիշեցրել են, որ հունիսի համար նախորդ ռեկորդը սահմանվել Է անցյալ տարի:

2015 թվականի առաջին վեց ամիսները նույնպես գերազանել են 2010 թվականի ռեկորդը՝ դառնալով ամենատաքը 135 տարվա ընթացքում, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


© 2009 ARMENPRESS.am