Գորիկ Հակոբյան. «Նիստում ներկայացրել եմ նաիրիտցիների ակցիայում հնչեցված մոտեցումները»

14:26, 16 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կառավարության նիստում հակիրճ տեղեկատվություն ներկայացրեցի նախորդ օրերին «Նաիրիտ» գործարանի աշխատակցիների կազմակերպած ակցիաների մասին»,- այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԿԱ ազգային անվտնագության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը: Ի՞նչ նկատի ունեիք, երբ կառավարության նիստում խոսում էիք այն մասին, որ մարդիկ իշխանության նկատմամբ անվստահություն ունեն, Գորիկ Հակոբյանը նշեց. «Կառավարության նիստում ներկայացրել եմ այն մոտեցումները, որոնք նախորդ օրերին անցկացված ակցիաների ժամանակ հնչեցրել են գործարանի աշխատակիցները: Կրկնում եմ՝ ես ընդամենը ինֆորմացիա եմ տվել»:

Նրա խոսքերով, այս պահին ամենակարևորն այն է, որ տարիներ ի վեր կուտակված խնդիրները լուծման փուլում են և վերջապես մարդիկ կստանան իրենց հասանելիք գումարները և անվստահության մթնոլորտը, որն առկա էր ակցիաների ժամանակ վերջապես կփոխվի:


© 2009 ARMENPRESS.am