Ստոլտենբերգը բացառել Է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցին Ռուսաստանի միջամտությունը

10:23, 7 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն Ուկրաինայի անդամակցման հայտը կքննարկի անկախ որեւիցե այլ երկրի դիրքորոշման: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ուկրինֆորմ» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

«Դա վերաբերում Է հենց Ուկրաինային. հայտ տալ կամ ոչ® Եթե Ուկրաինան որոշի ապագայում ՆԱՏՕ-ին անդամակցման հայտ տալ, այդ հայտը կգնահատվի, համանման կերպով, ինչպես եւ այն մյուս երկրների հայտերը, որոնք ցանկանում են անդամակցել ՆԱՏՕ-ին»,- ասել Է Ստոլտենբերգը: Ըստ որում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել Է, որ անդամակցության հարցին չի կարող միջամտել ոչ ոք, բացի իր իսկ հայտատուից եւ Դաշինքի մյուս երկրներից:  

Բացի դրանից, Ստոլտենբերգը հերթական անգամ Ռուսաստանին մեղադրել Է Դոնբասի աշխարհազորայիններին զենքի մատակարարումների մեջ: Նրա պնդմամբ՝ վերջին ամիսներին Մոսկվան ինքնահռչակ հանրապետությունների զինված ուժերին Է հանձնել «ավելի քան հազար միավոր ծանր սարքավորանք»: Այս տեղեկությունները, ինչպես պնդում Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հաստատվում են Դաշինքի անդամ երկրների հետախուզությամբ, ինչպես նաեւ զանգվածային լրատվամիջոցների կողմից:

Լուսանկարը`AP


© 2009 ARMENPRESS.am