Նախարար Ղազարյանն այցելել է հեծանվային սպորտի հավաքական թիմին

13:54, 6 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանի հետ այցելել է Ծաղկաձոր:

Այդտեղ  ուսումնամարզական հավաք անցկացնող հեծանվային սպորտի հավաքական թիմը պատրաստվում է եվրոպական մրցաշարերի` երիտասարդական առաջնությանը (Հունաստան) և պատանեկան oլիմպիական ամառային փառատոնին (Վրաստան): Նախարար Ղազարյանը քաջալերել է հեծանվորդներին՝ նշելով, որ մասնակցելով միջազգային մրցաշարերի՝ բոլոր հայ մարզիկները պետք է չմոռանան, որ իրենք ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը` անելով առավելագույնը մեր հայրենիքն արտերկրում արժանավայել ներկայացնելու համար: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ,  Ղազարյանը և Սահակյանը զրուցել են մարզիկների հետ և նրանց մաղթել հաջողություններ առաջիկա մրցաշարերում: Նախարարը ֆեդերացիայի նախագահի հետ քննարկել է նաև հեծանվային սպորտի զարգացման հետագա ուղիները և այդ ուղղությամբ կատարվելիք համատեղ ծրագրերը: 


© 2009 ARMENPRESS.am