Բերման ենթարկվածների նկատմամբ հետապնդում չի իրականացվի. Օսիպյան

13:40, 6 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը հավաստիացնում է, որ բերման ենթարկած երիտասարդներից որևէ մեկի նկատմամբ հետապնդում չի իրականացվի: Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելուց հետո Երևանի ոստիկանության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ նրանք բերման չէին ենթարկվի, եթե անսային ոստիկանութան արդեն մի քանի ժամ տեւած հորդորներին եւ ենթարկվեին օրինական պահանջներին: «Ամեն դեպքում, հավաստիացնում եմ, որ նրանք մեր քույրերն ու եղբայրներն են, նրանց նկատմամբ հետապնդում չի իրականացվի եւ նրանք ազատ կարձակվեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմաբ` ասաց Օսիպյանը:

Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը լիակատար վերականգնված է: Ոստիկանությունը, ինչպես և խոստացել էր դա արեց առանց բռնության կիրառման, սակայն փողոցում նստածներին հեռացնելու համար անհրաժեշտ եղավ նրանց բարձրացնել եւ տեղափոխել դեպի մայթ, մի քանիսին էլ բերման ենթարկել: Բաղրամյան պողոտայում են Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նրանք հավաստիացումներ էին ստացել, որ բռնություն չի կիրառվի:  

Բաղրամյան պողոտան փակ էր արդեն երկու շաբաթից ավելի: Ոստիկանությունը պարբերաբար կոչ էր անում զերծ մնալ ապօրինի գործողություններից, եւ հուլիսի 6-ին ստիպված եղավ հեռացնել այնտեղ դրված աղբամանները: 


© 2009 ARMENPRESS.am