Ոստիկանությունը հեռացնում է աղբամանները Բաղրամյան պողոտայից

12:52, 6 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունն արդեն սկսել է Բաղրամյան պողոտայից աղբամանները հեռացնելու և արդեն երկու շաբաթից ավելի խաթարված երթևեկությունը վերականգնելու գործողությունը: Մի խումբ քաղաքացիներ նստած են փողոցի մեջտեղեւոմ եւ պնդում են, որ չեն հեռանալու: Երևանի ոստիկանության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ վերոնշյալ գործողությունները նպատակաուղղված չեն լինելու հավաքի դադարեցմանը, եթե այն շարունակվելու է Բաղրամյան պողոտայի ոչ երթևեկելի հատվածում և չի խոչընդոտելու դրա բնականոն ընթացքին: Նա առաջարկեց հավաքը շարունակել այնպիսի տեղում, որը կապված չի լինի երթևեկելի հատվածների հետ: Նա նաև հորդորեց վերջին օրերին հավաքի կազմակերպումն ստանձնած Դավիթ Սանասարյանին` չհրահրել ու սադրանքների չդիմել:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանն էլ խոստացավ ուժ չկիրառել պողոտայում գտնվող մի քանի ցուցարարների նկատմամբ:


© 2009 ARMENPRESS.am