Ադրբեջանում հունիսին 18 մարդ տուժել է օձի խայթոցից

12:16, 6 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում հունիսի ընթացքում օձի խայթոցից 18 մարդ է տուժել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի առողջապահության նախարարության կլինիկական բժշկական կենտրոնի թունաբանության բաժնի ղեկավար Ազեր Մագսուդովը:

Նրա խոսքով` օձի խայթոցից տուժած 12 մարդ, որոնցից երկուսը երեխաներ են, բուժում է ստացել հիվանդանոցներում,:

«Օձի խայթոցից մահվան դեպք ընթացիկ տարվար հունիսին չի գրանցվել», -ասել է նա` նշելով, որ գրանցվել է նաեւ կարիճի խայթոցի երեք եւ սարդի խայթոցի 1 դեպք:

Ադրբեջանում օձի խայթոցի դեպքեր հիմնականում գրանցվել են Բաքվի մերձակա Զիրյա, Գյուզդաք, Մաշտաղա, Գարադաղ եւ այլ ավաններում:


© 2009 ARMENPRESS.am