Թուրքիայում տեղի ունեցած ավտովթարիարդյունքում 15 մարդ զոհվել է

12:09, 6 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Մանիսա նահանգում ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում 15 մարդ զոհվել, 2 մարդ էլ ծանր մարմնական վնասվածքներ է ստացել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, հուլիսի 6-ի առավոտյան Մանիսայի Հաջիէվլիլեր գյուղի մոտ գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող բանվորներին փոխադրող ավտոմեքենան բախվել է բեռնատարի հետ: 15 զոհվածների մեծ մասը կանայք են:


© 2009 ARMENPRESS.am