Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայի ցույցի մասնակիցներից մեկի մոտ կռփազենք է հայտնաբերել

11:11, 4 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները հուլիսի 3-ին, ժամը 19.45-ին, իրացնելով ստացված տվյալները, մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի երկրորդ շենքի մոտից բերման են ենթարկել 23-ամյա Միքայել Դոբրովոլսկուն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, զննությամբ երիտասարդի մոտից հայտնաբերվել է կռփազենք` կաստետ: Դոբրովոլսկին հայտարարել է, որ ինքը հանրահավաքի մասնակից է, ակտիվիստ, և կռփազենքն էլ գտել է փողոցում:

Կռփազենքն առգրավվել է, Միքայել Դոբրովոլսկին ստորագրությամբ բաց է թողնվել:


© 2009 ARMENPRESS.am