«Արմենպրես»-ն այսուհետ հասանելի է բոլոր շարժական սարքավորումների համար

11:09, 4 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության էլեկտրոնային կայքը հասանելի է բոլոր շարժական սարքավորումների համար: Տեղեկատվության  որակն ու օպերատիվությունը բարձր գնահատելուց զատ, «Արմենպրես»-ը կարևորում է նաև ընթերցողների հարմարավետությունը, որին էլ ուղղված են կայքում վերջերս կատարված փոփոխությունները: Այժմ ինտերնետ-հասանելիության պայմաններում բջջային հեռախոսների, պլանշտների և այլ շարժական սարքերի միջոցով հնարավոր է ընթերցել «Արմենպրես»-ի լրահոսը, փնտրել նյութ` ըստ ամսաթվի կամ վերնագրի: Շարունակեք հետևել մեզ, քանի որ մենք ձգտում ենք մատուցել հուսալի տեղեկատվություն յուրաքանչյուրիդ համար:

«Արմենպրես»-ն ունի 97 տարվա պատմություն, այն հայկական լրատվական դաշտի ամենահին, միևնույն ժամանակ ամենաերիտասարդ լրատվական միջոցներից մեկն է:


© 2009 ARMENPRESS.am