Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը Հայաստանին և Ղրղզստանին ներդրումային վարկեր կտրամադրի

23:14, 3 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայունացման և զարգացման  եվրասիական հիմնադրամի խորհուրդը Հայաստանին և Ղրղզստանին երկու ներդրումային վարկ տրամադրելու որոշում է կայացրել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրասիական զարգացման բանկից, ներդրումային վարկերը կտրամադրվեն ֆինանսավորելու համար Հայաստանում՝ 40 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով «Ոռոգման համակարգերի արդիականացման» և Ղրղզստանում՝ 100 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով «Թոկտոգուլի ՀԷԿ-ի վերականգման (փուլ երկրորդ )» ծրագրերը:

Հիմնադրամի խորհրդի նիստի ժամանակ հաստատվել է նաև Եվրասիական զարգացման բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը: Հիմնադրամի խորհուրդը որոշում է կայացրել նաև տրամադրել ֆինանսական վարկ Տաջիկստանին՝ 40 միլիոն դոլարի չափով՝ 2015-16թթ. համար: 


© 2009 ARMENPRESS.am