3D-ով ցուցադրել են Աբխազիան

14:19, 3 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Sputnik Աբխազիա» տեղեկատվական պորտալում գործարկվել Է «Վիրտուալ Աբխազիա» նախագիծը, որտեղ ներկայացված են ծանոթ տուրիստական վայրերի համայնապատկերային գնդային լուսանկարները: Առաջին 3D համայնապատկերները թույլ են տալիս «լինել» Սուխումի նավահանգստում, «զբոսնել» առափնյա փողոցում եւ տեսնել Աբխազիայի դրամատիկական թատրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:    

Գնդային համայնապատկերները եզակի հնարավորություն են, տնից դուրս չգալով, լինելու Աբախազիայում կամ ճանապարհորդություն պլանավորելու:

«Sputnik Աբխազիա ծրագիրը նպատակամղված Է այն բանին, որ տեղեկատվական պորտալի լսարանին ծանոթացնի Աբխազիային եւ ցուցադրի նրա գեղեցկությունները»,- նշել Է Sputnik Աբխազիա մուլտիմեդիական հաբի ղեկավար Ինալ Լազբան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լուսանկարը` Sputnik


© 2009 ARMENPRESS.am