Բաղրամյան պողոտայում հացադուլ հայտարարած քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից

21:16, 2 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղրամյան պողոտայում հացադուլ հայտարարած  երկու քաղաքացիները Հերացի հիվանդանոցի թիվ 1 համալսարական կլինիկայում բուժզննում են անցել և դուրս գրվել հիվանդանոցից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, նրանք հիվանդանոց են տեղափոխվել արևահարվելու պատճառով:

Քաղաքացիները հիվանդանոցում ենթարկվել են ընդհանուր լաբորատոր գործիքային բուժզննումների, ինչպես նաև իրականացվել են նրանց կազդուրմանն ուղղված միջոցառումներ, որից հետո նրանք դուրս են գրվել հիվանդանոցից:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am