Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի»-ով ստացվել է 336 հեռախոսազանգ

20:22, 2 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ շաբաթ  Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 336 հեռախոսազանգ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 251-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 85 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:

Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 83 հեռախոսազանգ, որոնցից 56-ին լուծում է տրվել, իսկ 27-ը ուսումնասիրման ընթացքում  են:


© 2009 ARMENPRESS.am